Հասարակություն 

Աշխարհի ամենավտանգավոր կանայք

Երբ խոսքը գնում է քրեկան և հանցագործ աշխարհի մասին, ապա առաջինը մտքումդ գալիսէ տղամարդկանց հայտնի և անհայտ կերպարները: Սակայն շատ կանանց ոչ պակաս լավ է հաջողվել հանցագործների խմբեր ղեկավարել: Մեր օրերում քիչ չեն թույլ սեռի ներկայացուցիները, ովքեր հանցագործ խմբավորումների առաջնորդներ են:

Առաջարկում ենք ծանոթանալ մեր ժամանակի ամենավտանգավոր կանանց յոթնյակի հետ: Առաջին հայացքից նրանցից յուրաքանչյուրը բարի տատիկի կամ սովորական տնային տնտեսուհու տպավորություն է թողնում:

Կալուդիա Օչոյա Ֆելիկս

1 (1)

1Այս փխրուն աղջիկը մեքսիկական Los Ántrax խմբավորման առաջնորդն է: Այս խմբին է վերաբերում բազում ծանր հացագործություններ, այդ թվում` պատվիրված սպանությունները: Ինչպես երևում է` վայելիչ արտաքնի տակ թաքնված են ակնհայտ քրեական տաղանդներ:

Աննա Գրիստինա

2 (1)Մի քանի տարի առաջ ամսագրերի էջերը լի էին «մադամը Վերին արևելյան մասին» խորագրերով: «Մադամ» կոչումը քրեական շրջանակնեում ընդունված է անվանել պոռնկանոցների սեփականատերերին: Աննա Գրիստինային է վերաբերում նաև մարդկանց վաճառքով զբաղվելու գործը:

Պաշտոնապես նրա մեղքը ապացուցել այդպես էլ չի հաջողվել: Աննա Գրիստինան բացառել և հերքել է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները, թեպետ ընդունել է դրանցից մի քանիսը: Արդյունքում հանցագործուհին կես տարի անցկացրեց բանտախցում, իսկ առաջիկա հինգ տարիների ընթացքում նրա հանդեպ վերահսկողություն կսահմանվի:

Ռաֆաելա Դ’ալտերիո

9Ռաֆաելա Դ’ալտերիոն ամուսնու մահվանից հետո գլխավորեց հին քրեական խմբավորումներից մեկը` Կամորան: Երեք տարի առաջ Ռաֆաելան արշավանքներից մեկի ժամանակ ձերբակալվեց: Նրա մոտ հայտնաբերել էին 10 մլն դոլար:

Ենթադրվում է, որ նրա խումբը 30 տարի կատարել է 4 հազար մարդու պատվիրված սպանություն: Բացի դրանից, Ռաֆելային մեղադրում են թմրանյութերի վաճառքի, մետաղադրամների կեղծիքի և շատ այլ հանցագործությունների մեջ:

Ջուդի Մորան

3Արտաքինից առաքինի և անմեղ երևացող թոշակառուն ավստրիալական Մորանո հանցագործ խմբավորման ղեկավարն է: Այն թմրաբիզնեսի  ամենաազդեցիկ խմբերից մեկն է: Խմբին է վերագրվում նաև շատ տարբեր ծանր հանցագործություններ:

Ինչպես մյուս «կին-մաֆիոզներից» շատերը, Ջուդի Մորանոն բարձր վարկանիշ ստացավ ի շնորհիվ իր ամուսնական կապերի:

Ջուդին ձերբակալվել է 2009 թվականին և դատապարտվել 26 տարվա ազատազրկման:

Սանդրա Ավիլա Բելտրան

2Նա մեքսիկական The Queen of the Pacific խմբի ղեկավարն է, ով հայտնի է թմրաբիզնեսի գործունեությամբ: Թմրաբիզնեսի իր հակառակորդների  շնորհիվ հանցագործուհուն հաջողացրել են ձերբակալել 2007 թվականին: Դրանից հինգ տարի առաջ Սանդրա Բելտրանի որդուն առևանգեցին` պահանջելով 5 մլն դոլար: Նա ստիպված եղավ օգնություն խնդրելու առաջարկով դիմել իշխանություններին:

Մարիա Լիչարդի

6Հանցագործ աշխարհի ևս մեկ ներկայացուցիչ, ով գլխավորում է Լիչարդի խմբավորումը: Փառքի հասավ այն բանից հետո, որբ հաջողվեց իր խմբի համար եկամտի աղբյուր գտնել` մարդկանց վաճառք և սեքս-ծառայություններ ներկայացնելով: Նրա խումբը ալբանիական մաֆիայից անչափահաս աղջիկներ էր գնում և այնուհետև վաճառում: Աղջիկներին խոստացել են Իտալիայում բարձր աշխատավարձով աշխատանք ապահովել, արդյունքում նրանց գերի են վերցրել:  Մարիա Լիչարդիին կարողացան ձերբակալել 2001 թվականին:

Մարիա Լեոն7

Մարիա Լեոնը հանցագործային բուռն կյանք է ունեցել: Հանցագործ խմբեր ղեկավարելը չի խանգարել նրան 13 երեխա ունենալ:

Մարիայի խումբը զբաղվել է ամենածանր հանցագործուններով` պատվիրված սպանություններով, մարդկանց վաճառքով, թմրաբիզնեսով և այլն…

Մի քանի տարվա ընթացքում Մարիա Լեոնի խումբը Լոս Անջելոսի բնակիչներին սարսափի է հասցրել: Նրան երկար ժամանակ ձերբակալել չէր հաջողվում, քանի որ Մարիան սերտ կապեր ուներ մեքսիկական մաֆիայի հետ, ինչը հաջող ձևով թաքցնում էր Մարիային հետապնդումներից:

2008 թվականին փոխհրաձգության հետևանքով նրա որդիներից մեկը սպանվեց ամերիկյան ոստիկանության կողմից: Որդու հուղարկավորության ժամանակ Մարիան վերադառնում է, որտեղ էլ նրան կարողանում են ձերբակալել:

Նույն շարքից