Երեկ մահացավ հայ ազգի արժանավոր զավակ Քըրք Քըրքորյանը: Նա իր ամբողջ կյանքի ընթացքում մշտապես եղավ հայ ազգի կողքին՝ փորձելով անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ու հայությունը հնարավորինս ավելի լավ պայմաններում ապրի: Քըրքորյանի կորուստն իրոք ցավալի է ամբողջ հայության համար:
Հայերի ավագ սերունդը՝ մասնավորապես, ի դեմս Քըրք Քըրքորյանի և Շառլ Ազնավուրի արել է հնարավոր ամեն ինչ հայերի և Հայաստանի համար, ցանկանում եմ, որպեսզի երիտասարդ հայերը հենց նրանցից հայրենասիրության և սեփական ազգի նկատմամբ նվիրվածության օրինակ վերցնեն:
Ստորև ներկայացնում եմ իմ պատկերացումները հայ ազգի անցյալի, ներկայի և ապագայի նկատմամբ՝ նկարներիս միջոցով: Թող բոլոր հայերը մշտապես ուժ ունենան բոլոր տեսակի դժվարություններին դիմակայելու և իրական հաղթանակներ ունենալու համար:
Վարդուհի Սիմոնյան





