Հասարակություն 

Երևանում թեքահարթակներև կառուցելու համար 40 մլն դրամ է հատկացվել

2014թ. հունիսին «Երևան-Մարսել» համագործակցության շրջանակներում Երևանի քաղաքապետարանին Մարսելի քաղաքապետարանն ուղարկել է հաշմանդամների համար նախատեսված 180 անվասայլակներ, որոնք հանձնվել են «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միությանը, որն իր հերթին, պարզեցված կարգով, դրանք տրամադրել է կարիք ունեցողներին։

 

Սա Երևանի քաղաքապետարանի կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող հերթական ծրագրերից մեկն է:

 

• 2014 թվականին քաղաքապետարանի և գործարար շրջանակների համագործակցության արդյունքում նախկինում արդեն կառուցված հանրային նշանակության օբյեկտների դիմաց թեքահարթակների կառուցման ուղղությամբ հաշմանդամների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կատարված ուսումնասիրության արդյունքում  պարզվել  է, որ 524 հասցեներում հնարավոր է կառուցել թեքահարթակներ՝ դրանց կառուցման համար պահանջվող նորմերին համապատասխան: Նշված բոլոր կառույցներին քաղաքապետարանն անվճար տրամադրել է նախագծեր։ Այդ հասցեներից 215-ում արդեն կառուցվել են թեքահարթակներ։

 

• Թեքահարթակների կառուցման համար 2014 թվականի Երևանի համայնքային բյուջեից 40 մլն դրամ է հատկացվել։ Նախապես հաստատվել են առաջնային շուրջ 200 հասցեներ, որտեղ անհրաժեշտ է կառուցել թեքահարթակներ: Ընդ որում, այդ հասցեները ներառում են ոչ միայն Կենտրոն, այլ նաև Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջանները։ 100 թեքահարթակ արդեն կառուցվել է:

 

• Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ, հունիսի 24-ին Երևանի ավագանին որոշում ընդունեց հաշմանդամություն ունեցող անձանց ազատել ավտոկայանատեղի համար վճարվող տեղական տուրքից։

 

• «Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի ևս հաշմանդամ երեխաների և երիտասարդների ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական վերականգնման և հասարակություն մեջ նրանց ինտեգրմանը նպաստելու նպատակով կկազմակերպվի արդեն ավանդական դարձող ճամբարը: Օգոստոսի  25-ից 28-ը անցկացվող ծրագրին այս տարի կմասնակցեն հաշմանդամություն ունեցող 50 երեխաներ  և երիտասարդներ։

 

Նույն շարքից