Հասարակություն 

Պորոշենկոն աշխատանք է առաջարկել Բրիտանիայի նախկին վարչապետին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի հետ, որի ընթացքում Պորոշենկոն Բլեերին հրավիրել է միանալ Ուկրաինայում բարեփոխումների խորհրդատվական միջազգային խորհրդի կազմին:

«Երկրի ղեկավարը հրավիրել է Բլեերին` կիսվելու պետական կառավարման իր փորձով Ուկրաինայի  նախագահին կից գործող Բարեփոխումների խորհրդատվական միջազգային խորհրդի շրջանակներում», - Корреспондент-ի փոխանցմամբ` ասվում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությայն հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդվում էր դեռևս մայիսին` Պորոշենկոն Բարեփոխումների խորհրդատվական միջազգային խորհուրդ  է ստեղծել, որի ղեկավար է նշանակել Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխեիլ Սաակաշվիլիին:

Նույն շարքից