Հասարակություն 

ԱՄՆ դեսպանատունը հունիսի 27-ը սահմանում է հարցազրույցի օր

Արտերկրում վիզաների ու անձնագրերի տրամադրման համակարգերի հետ կապված տեխնիկական խնդիրները հանգեցրել են վիզայի հարցազրույցի պայմանավորվածությունների չեղարկմանն ու հետաձգմանը։ Երևանում  ԱՄՆ դեսպանատունը շարունակում է հավատարիմ մնալ օրինական ճամփորդություններ արտոնելու իր հանձնառությանը։

Այդ պատճառով վճռվել է հունիսի 27-ը (շաբաթ) բացառության կարգով սահմանել հարցազրույցի անցկացման օր։ Մենք կոչ ենք անում բիզնես, տուրիստական, ուսանողական և ոչ ներգաղթային այլ տեսակի վիզաների դիմումատուներին օգտվել ընձեռված հնարավորությունից և ձեռք բերել կամ փոխել պայմանավորվածության օրը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

 

Նույն շարքից