Հյուսիսային պողոտայում նորոգման աշխատանքներն ընթանում են պողոտայի 12 200քմ ընդհանուր մակերեսով տարածքում։ Արդյունքում ամբողջությամբ կնորացվեն պողոտայի 8600 քմ գրանիտե կենտրոնական և 3600 քմ բազալտե եզրային մակերեսները։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, թե նորոգման աշխատանքների ավարտին տեղադրված նախկին 60 քմ ընդհանուր մակերեսով 60 ծառամանների փոխարեն պողոտայում կլինի 270 քմ ընդհանուր մակերեսով 67 ծառաման։
Ժամանակակից լուծումներով կթարմացվի և կնորացվի արտաքին լուսավորության համակարգը։ Պողոտայի երկու ծայրերում կգործեն զույգ շարժասանդուղքներ՝ 0.00 նիշից մինչև -1.0 նիշը։