Քաղաքական Միջազգային 

Բելոռուսը մտահոգված է իր սահմաններում ՆԱՏՕ-ի վերջին հրապարակային աշխուժությունից

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Բալոռուսը մտահոգված է իր սահմաններում ՆԱՏՕ-ի աննախադեպ աշխուժեցմամբ: Այս մասին հայտնել է Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նշելով, որ Մինսկում շատ լավ են հասկանում նման գործողությունների պրոպագանդիստական դրույթները:

Լուկաշենկոյի խոսքերով, ալյանսի կողմից Ռուսաստանի ու բելոռուսի սահմաններին զինուժի ու զրահատեխնիկայի կուտակումներն ու զորավարժությունները մտավախության տեղիք են տալիս, ուստի անհրաժեշտ է վառոդը չոր պահել ու պատրաստ լինել դիմագրավելու յուրաքանչյուր արկածախնդրության:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում պաշտոնական Մինսկը ամրապնդում է երկրի սահմանները, մասնավորապես Ուկրաինայի հետ սահմանային տարածքներ են տեղափոխվել նոր զորամիավորումներ:

 

 

Նույն շարքից