Ինչպես հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու Օդեսայի նահանգապետ նշանակվելուց հետո, ԴԺՀ իշխանությունները մտավախություն ունեն, որ արկածախնդիր փողկապակերը կարող է պրովոկացիաներ հրահրել հարեւան Մերձդնեստի նկատմամբ:
Այս մասին հայտնել է ԴԺՀ արտգործնախարար Ալեքսանդր Կոֆմանը, նշելով, որ Մերձդնեստրի նկատմամբ ռազմական գործողությունների ծավալման դեպքում, Դոնեցկի աշխարհազորայինները հարձակում կսկսեն Կիեւի ուղղությամբ:
Նրա խոսքերով, իրադարձությունների զարգացումից ակնհայտ է դառնում, որ Մերձդնեստրի նկատմամբ հարձակումը կկայանա, իսկ նման դեպքում իրենք պարտավոր են օգնել իրենց եղբայրերին, ուստի պետք է գիտակցել, որ Սահակաշվին նպատակ ունի Մերձդնեստրի նկատմամբ կիրառել Ցխինվալիի սցենարը: