Քաղաքական Միջազգային 

Պենտագոնը հույս է հայտնել, որ Ասադն ինքնակամ կհրաժարվի իշխանությունից

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԱՄՆ իշխանությունները հուսով են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կամավոր հիմունքներով կհրաժարվի իշխանությունից: Այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը, նշելով, որ առաջիկայում Ասադը կշարունակի պայքար, սակայն նրա օրերը հաշված են:

Նրա խոսքերով, Միացյալ նահանգները շահագրգռված են, որ Ասադը ինքնակամ պաշտոնանկ լինի, քանի որ Սիրիայի ներկայիս իշխանությունները վերահսկում են միայն Դամասկոսն ու հարակից ծովափնյա շրջանները:

Նրա խոսքերով, Ասադի վարչակարգը հանդիսանում է տարածաշրջանում անջատողականության ու արմատականության հենարանը, ուստի պետք է առաջիկայում լիկվիդացվի:

Սակայն Պենտագոնի որոշ պաշտոնյաների կարծիքով առաջիկայում անհավանական է սպասել Ասադի պաշտոնանկությանն, ով մտադրվել է ամրանալ Դամասկոսում ու հարակից ծովեզրյա շրջաններում:

 

 

 

Նույն շարքից