Հասարակություն 

Թբիլիսիում դեռ փնտրում են կենդանաբանական այգուց անհետացած վագրին ու բորենուն

Վրաստանի ՆԳՆ-ն չի հաստատում Թբիլիսիի Ռիգայի փողոցում վագրի հայտնաբերման մասին լուրը, որը փախել էր Թբիլիսիի կենդանաբանական այգուց, մինչդեռ այգուց պնդում են, որ ևս երկու կենդանու ճակատագիր անհայտ է:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` ականատեսներից ստացված  հաղորդումից հետո Ռիգայի փողոցի տարածքը մեկ ժամվա ընթացքում շղթայապատվել է և ստուգվել ոստիկանների և հատուկ ջոկատայինների կողմից, որից հետո շրջափակումը հանվել է:

Միևնույն ժամանակ վրացական «Իմեդի» հեռուստաալիքի ուղիղ եթերում տեղի բնակչուհիներից մեկը հայտարարել է, որ տեսել է վագրին  իրենից մի քանի մետր հեռավորության վրա, սակայն վերջինս փախել է:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նույն շրջանում անցած գիշեր բորենի են տեսել: Թբիլիսիի կենդանաբանական այգուց հաստատել են, որ  դեռևս տեղեկատվություն չունեն  վագրերից մեկի և մի բորենու գտնվելու վայրի մասին:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր՝ այսօր ջրհեղեղի ժամանակ այգուց փախած վագրերից  մեկը հոշոտել է Թբիլիսիի պահեստներից մեկի աշխատակցին, որից հետո վագրին կրակել էին:

Նույն շարքից