Հասարակություն 

Երևանի բակերում «Ուրախ ամառ» ծրագրի վերջին միջոցառումներն են. քաղաքապետարան

analitik.am

Երևանի բակերում «Ուրախ ամառ» ծրագրի վերջին միջոցառումներն են։ «Ուրախ ամառը» Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի բաղադրիչներից է, որի բակային ճամբարներն ու միջոցառումները ևս մեկնարկել էին հունիսի մեկից։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Էրեբունի վարչական շրջանում այս ամառվա վերջին բակային միջոցառումը Խաղաղ Դոնի 23 շենքի բակում էր, ուր եկել էին նաև հարակից շենքերում բնակվող երեխաները։ Մուլտհերոսների ու խաղավարների ուղեկցությամբ երեխաները մասնակցել են զվարճալի խաղերի, պարային-մարզական մրցումների ու հյուրասիրվել պաղպաղակով։

Էրեբունի վարչական շրջանի «Ուրախ ամառ» արշավի ամփոփիչ միջոցառումը կանցկացվի օգոստոսի 30-ի երեկոյան՝ Էրեբունու Մանկական այգում։

Նույն շարքից