Հասարակություն 

Արտավազդ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

Սիրելի' աշակերտներ, հարգելի' մանկավարժներ

Սրտանց շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: 
Սեպտեմբերի 1-ը, որպես գիտելիքի անծայրածիր աշխարհ տանող ճանապարհի սկիզբ, յուրահատուկ նշանակություն ունի յուրաքանչյուրիս համար:

Առանձնահատուկ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, ովքեր այս տարի առաջին անգամ են ոտք դնելու դպրոց ու սկսելու են քայլել ուսումնառության լուսավոր ճանապարհներով:

Շնորհավորում եմ ձեզ, սիրելի' աշակերտներ, որ գիտելիքները հարստացնելու վճռականությամբ արդեն որոշակի ճանապարհ եք անցել, դժվարություններ հաղթահարել: Կրթված և գիտելիքներով հարուստ սերունդը երկրի առաջընթացի առաջին գրավականն է: Լիահույս եմ, որ ուսման մեջ ունեցած հաջողություններն ու ձեռքբերումները ներդրվելու են ի շահ մեր պետության և մեր մայրաքաղաքի:

Երախտագիտության խոսքս եմ ուղղում ձեզ, հարգելի' ուսուցիչներ՝ մեծ նվիրումով և պատասխանատվությամբ այս հայրենանվեր գործն իրականացնելու, սերունդներ կրթելու և դաստիարակելու համար: Թող գիտելիքի աշխարհում մեր հաջողությունները սահմաններ չճանաչեն:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, մաղթում հայտնագործություններով հարուստ, հետաքրքիր և հաջողություններով լի ուսումնական տարի:

Նույն շարքից