Հասարակություն 

2014 թվականին նախատեսվում է նկարազարդել 276 բակային տարածքներ

Երեւանի բակերի համալիր բարեկարգման աշխատանքներին զուգահեռ, հունիսի  սկզբից մեկնարկել  է բակերի նկարազարդման ծրագիրը:


Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2014 թվականին նախատեսվում է նկարազարդել  276 բակային տարածքներ, որոնցից 167-ում  սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքներն ավարտվել են:  Գործընթացի ընդհանուր վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 1-ը:

Նույն շարքից