Քաղաքական Միջազգային 

10 դոլար արժողությամբ թղթադրամի վրա կպատկերվի կնոջ դեմք

ԱՄՆ ֆինանսների նախարարը մտադիր է 10 դոլար արժողությամբ թղթադրամի վրա պատկերել կնոջ դեմք: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով CNN Money-ին:

Իսկ թե ով պետք է լինի թղթադրամի վրա, որոշվելու է մի քանի ամսվա ընթացքում հանրային քվեարկությամբ:

Նշվում է, որ նոր թղթադրամը կթողարկվի 2020 թվականին՝ նվիրված ԱՄՆ Սահմանադրության մեջ 19-րդ լրացման 100-ամյակին, որով թույլատրվում էր կանանց մասնակցել քվեարկությանը:

Նույն շարքից