Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկությունները մարդկային ու տեխնիկական լրացուցիչ ռեսուրսներ են կենտրոնացրել`գլխավոր ու երկրորդական փողոցների, բակային տարածքների, այգիների ու պուրակների սանմաքրման աշխատանքներն ավելի պատշաճ կազմակերպելու նպատակով:
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են,թ ե գործընթացը համակարգում են Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու օպերատիվ շտաբը, որտեղ ամփոփվում են օրական տվյալներն ու ժամանակ առ ժամանակ զեկուցվում Երեւանի քաղաքապետին: Անհրաժեշտությունից ելնելով՝ առանձին տարածքներ օրական մի քանի անգամ են մաքրվում: Այս ժամանակացույցով աշխատանքներն առաջիկայում էլ կշարունակվեն` նկատի ունենալով նաեւ աշնանային մոտալուտ տերեւաթափը: