Հայաստան Քաղաքական գլխավոր 

Արտերկրում զինծառայողներին անվճար բուժելու մասին օրինագիծը վերջնականապես ընդունվեց

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանականները միաձայն` 101 կողմ, վերջնականապես ընդունեցին «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով, որի հեղինակներ էին ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Արփինե Հովհաննիսյանը, Հայաստանի կառավարությունը սահմանելու է զինվորական ծառայության ընթացքում զինծառայողի ստացած վնասվածքն արտերկրում բուժման, ինչպես նաև ճանապարհածախսի ևկեցության համար գումար հատկացնելու կարգը և պայմանները՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում: Ըստ անհրաժեշտության՝ կհատուցվեն նաև զինվորին ուղեկցող անձի ճանապարհի և կեցության ծախսերը:

Սա այն օրինագծերից էր, որին կողմ էր նաև խորհրդարանական ընդդիմությունը:

Նույն շարքից