ՀՀ կառավարության անդամներն այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով գործադիրի նիստը սկսեցին մեկ րոպե լռությամբ՝ հարգելով մեծ բարերար Քըրք Քըրքորյանի հիշատակը:
«Մենք մեծ ցավ ապրեցինք՝ լսելով ազգային հերոս, հայ ժողովրդի մեծագույն զավակներից Քըրք Քրքորյանի մահվան բոթը: Մարդ, ով մեծ ներդրում ունի Հայաստանի տնտեսության զարգացման, երկրում մեծ թվով բարեգործական ծրագրերի իրականացման գործում: Բարերար, ով Հայաստանի համար ծանրագույն տարիներն միշտ եղել է հայ ժողովորդի կողքին: Քըրքորյանը ստեղծող, արարող հայի տեսակ էր, ով վայելում էր ինչպես հայերի, այնպես էլ օտարերկրացիների հարգանքը: Մեր բոլորի անունից ևս մեկ անգամ ցավակցում եմ մեծ հայի ընտանիքին, բարեկամներին, հարազատներին ու մեր ժողովրդին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: