Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին Կառավարության պահուստային ֆոնդից տրամադրել 27 մլն հազար դրամ: Գործադիրին նախագիծը ներկայացնող Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ասաց, որ գումարն անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար 12 ժամյա պահպանումից հետո անհետացող հատուկ նյութի ձեռքբերման ծախսերը ֆինանսավորելու համար:
Նշենք, որ ընտրությունների ժամանակ անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո անհետանում:
Նման քիմիական նյութ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կիրառվեց 2012թ. համապետական ընտրությունների ժամանակ։