Հայաստան 

ՀՀ կառավարությունը զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել Դանիել Օզբիլիսին և Գաել Անդոնյանին

ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել  Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի երիտասարդական հավաքականի երկու խաղացողներին` Դանիել Օզբիլիսին («Ուլիս», Հայաստան) և Գաել Անդոնյանին («Օլիմպիկ», Մարսել), ինչպես նաև ազգային հավաքականի թիմում հանդես եկող Ռուսլան Կորյանին («Լոկոմոտիվ», Տաշքենդ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագծին:

«Դանիել Օզբիլիսը և Գաել Անդոնյանը մինչև 21 տարեկանների ազգային հավաքական թիմի խաղացողներից են։ Իսկ Կորյանը պատրաստվում է 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հաջորդ խաղին», – ասել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը։

Դանիել Օզբիլիսը Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» խաղացող Արազ Օզբիլիսի կրտսեր եղբայրն է։

Նույն շարքից