Գլխավոր Հիշում եմ և պահանջում 

Ավստրալացի խորհրդարանականը Դաշնային պալատում հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության մասին

analitik.am

Ավստրալացի խորհրդարանական Թոնի Զափիան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայտարարություն է արել Ավստրալիայի խորհրդարանի Դաշնային պալատում, «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին տեղեկացնում է Հայ դատի Ավստալիայի հանձնախումբը:

«Թեև Թուրքիայի կառավարությունն ընդունել է, որ վայրագություններ են իրականացվել, սակայն շարունակում է ժխտել, որ դրանք ցեղասպանություն են եղել՝ դեպքերը վերագրելով պատերազմական ժամանակին»,- նշել է ավստրալացի օրենսդիրը, որը Հայոց ցեղասպանության ճանաչման երկարամյա ջատագով է:

Նա խոսել է 1915-1923 թվականներին 1,5 մլն հայերի սպանության 100-րդ տարելիցի մասին և իր աջակցությունը հաղորդել նրանց ընտանիքներին: Հայ դատի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել օրենսդիրին մեկնաբանությունների համար՝ կարևորելով կոնգրեսականի կողմից՝ 1915-1923 պատմական եղելության հանդեպ Թուրքիայի Հանրապետության շարունակական ժխտողական քաղաքականության մատնանշումը:

Նույն շարքից