Հասարակություն 

Մայքլ Դուգլասը դարձել է Genesis Prize միջազգային հրեական մրցանակաբաշխության դափնեկիր

Ամերիկացի հանրահայտ դերասան Մայքլ Դուգլասը դարձել է Genesis Prize միջազգային հրեական մրցանակաբաշխության դափնեկիր, ստանալով 1 մլն դոլար մրցանակ:

Մրցանակը սահմանվում է հրեա ժողովրդի ամենաակնառու ներկայացուցիչներին պարգևատրելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հինգշաբթի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա կլինեն Կնեսետի պատգամավորներ, առաջատար հրեական կազմակերպությունների ղեկավարներ, մեծ բարերարներ:

Նույն շարքից