Գլխավոր Հիշում եմ և պահանջում 

Բելգիայի խորհրդարանում հունիսի 18-ին կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

analitik.am

Բելգիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը: Հունիսի 18-ի լիագումար նիստին նախագիծը կներկայացնի Ֆլամանդական ժողովրդական շարժում կուսակցության պատվավոր նախագահ, պատգամավոր, նախագծի հեղինակ Փիթեր դե Ռուվերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է նախագծի հեղինակը, լիագումար նիստին պաշտոնապես կներկայացվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, որից հետո կնշանակվի քվերակության օրը:

«Այս բանաձևը սոսկ խորհրդանշական բնույթ չի կրում: Մեր նպատակն է, որ Բելգիայի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այնուհետև, մենք ցանկանում ենք նաև խթանել համագործակցությունը Հայաստանի և Թուրքիայի միջև»,- հայտնել է դե Ռուվերը:

Լիագում նիստը տեղի կունենա հունիսի 18-ին` Բելգիայի ժամանակով ժամը 15:00-ին:

Նույն շարքից