Վազգեն Սարգսյան փողոցի համար 3 հասցեում կառուցվող Կառավարության նոր շենքի կահավորման համար կառավարության պահուստային ֆոնդից կտրամադրվի 985 մլն դրամ։ Ինչպես նիստի ժամանակ նշեց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Կառավարության երեք շենքի սեփականատեր հանդիսացող «Տանգո» ընկերությունը գումարը արդեն փոխանցել է կառավարությանը։
Վարչապետը հետարքրքվեց, թե երբ նախարարությունները կտեղափոխվեն նշված շենք, ինչին ի պատասխան Նարեկ Սարգսյանն ասաց. «Նախարարությունների տեղափոխումը կլինի հոկտեմբեր-նոյեմբերին, իսկ շենքը կկահավորվի սեպտեմբերին»։