Հասարակություն 

Ամփոփվեցին «Ամառը Երևանում» լուսանկարչական մրցույթի արդյունքները

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2014» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հունիսի 3-ից հուլիսի 3-ը անցկացվեց «Ամառը Երևանում» խորագրով համացանցային լուսանկարչական մրցույթ: Շուրջ 30 մասնակիցներին հնարավորություն էր ընձեռվել Facebook սոցիալական ցանցի կամ էլեկտրոնային հասցեների միջոցով ուղարկել իրենց լուսանկարները և քվեարկել դրանց համար մեկ ամսվա ընթացքում: Այսօր արդեն ամփոփվել են մրցույթի արդյունքները:

 

Մրցույթի բոլոր մասնակիցները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով, իսկ առավել շատ հավանության արժանացած լուսանկարների օգտատերերի առաջին եռյակին տրվել են նաև հուշանվերներ։

Հաղթողների եռյակը հետևյալն է՝

1. Էլեն Միրզոյան - 922 լայք

2. Ժորա Գրիգորյան - 579 լայք

3. Արման Կարապետյան - 532 լայք։

Շնորհավորում ենք առաջին եռյակին և շնորհակալություն հայտնում բոլորին մասնակցության համար։

Նույն շարքից