Հայաստան 

ՄԱԳԱՏԷ-ն Հայաստանին առաջարկել է նոր օրենք մշակել ատոմային էներգիայի օգտագործման մասին. պաշտոնյա

«ՄԱԳԱՏԷ-ն Հայաստանին առաջարկել է նոր օրենք մշակել ատոմային էներգիայի օգտագործման մասին»-, այսօր այս մասին հայտարարեց  Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը։

«Հիմա ձեռնամուխ ենք եղել նոր օրենքի մշակմանը, որտեղ հաշվի կառնվեն ինչպես ժամանակակից տենդենցները, այնպես էլ Ֆուկուսիմայի ատոմակայանում տեղի ունեցած վթարի դասերը»,-ասաց Աշոտ Մարտիրոսյան:

Ատոմային էներգիայի օգտագործման մասին գործող օրենքը սկսել է մշակվել 1996 թվականից, գործողության մեջ է մտել 1999-ից, բնականաբար, այս ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ ու լրացումներ: Մեդիա կենտրոնում հրավիրված քննարկման ընթացքում այս մասին ասաց Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը՝ նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ն Հայաստանին առաջարկել է նոր օրենք գրել:

Վերջինիս խոսքով՝ հունիսին ՄԱԳԱՏԷ-ի իրականացրած առաքելության ընթացքում մի շարք խնդիրներ հայտնաբերվեցին, որոնց լուծումը ավելի բարձ մակարդակով կլինի:

Նույն շարքից