Հասարակություն 

Նորմայից տաք ձմեռ կունենանք

analitik.am
Այս տարի կդիտվի համեմատաբար մեղմ ձմեռ՝ շատ տեղումներով։
Ձմռան սկզբին հատկապես տաք կլինի դեկտեմբերի առաջին տասնօրյակը, իսկ հունվար և փետրվար ամիսներին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի:

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը։ 

Խոսելով աշնան երեք ամիսներին հանրապետությունում գրանցված ջերմաստիճանից՝ նա ասաց, որ այն հիմնականում եղել է նորմային մոտ, մի փոքր դրական շեղումներով. «Առանձին հատվածներում, հատկապես հյուսիսայն շրջաններում, տեղումները եղել են նորմայից ավել: Առաջիկա երկու օրերին՝ նոյեմբերի 29-ին և 30-ին, հանրապետության տարածքը գտնվելու է Միջերկրական ծովից թափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն, առանձին հատվածներում կլինի նաև մառախուղ: Դեկտեմբերի 1-ից ցիկլոնը կհեռանա և մինչև 4-ը կգրանցվի առանց տեղումների եղանակ: Առաջիկա օրերին՝ նոյեմբերի 30-ի ցերեկը և դեկտեմբերի 1-ի գիշերը, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով»։ 

Նույն շարքից