ՌԴ Ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը առաջարկել է քննարկել ՌԴ-ում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հարցը։ Ալեքսեյ Կուդրինը կարծում է, որ այդ քայլը կօգնի երկրում արագացնել բարեփոխումները։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Նշենք, որ ՌԴ նախագահի հերթական ընտրությունները պետք է կայանան 2018թ.-ին: Իսկ ավելի վաղ Պետդումա էր ներմուծվել մի օրինագիծ, ըստ որի 2016թ.-ի խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու փոխարեն անցկացվի սեպտեմբեր ամսին: