Հունիսի 18-26-ը Երևանում կանցկացվի ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարը, որն անցնում է «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տևական խաղաղության խթանումը տարածաշրջանում» կարգախոսով: Առաջին նիստում ելույթ կունենան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՆԱՏՕ ԽՎ-ում խորհրդարանական պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը, ՆԱՏՕ ԽՎ փոխնախագահ Պաոլո Ալլին, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Սեմինարի ընթացքում կքննարկվեն Հայաստան-ՆԱՏՕ գործակցության հարցեր, «Իսլամական պետության» վերելքը Մերձավոր Արևելքում և ազդեցությունը հայկական սփյուռքի վրա, միջնորդության դերը ղարաբաղյան կարագվորման հարցում, ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում, փակ սահմանները, Էներգետիկ անվտանգությունը Հարավային Կովկասում և այլ թեմաներ:
Այս տարի սեմինարի մասնակիցների թիվն աննախադեպ է: