Հասարակություն 

Microsoft կորպորացիայի ղեկավարը հեռանում է ընկերությունից

Microsoft կորպորացիայի ղեկավար Սթիվեն Էլոպը հայտարարել է, որ հեռանում է ընկերությունից: Նրա հետ միասին հեռանալու մասին են հայտարարել նաև բիզնես որոշումների գծով փոխնախագահ Կիլիլ Տատարինովը և ռազմավարության գծով փոխնախագահ Էրիկ Ռուդերը:

Microsoft-ում Էլոպը պատասխանատու էր Lumia սարքերի համար:

Կադրային փոփոխությունները կապված են ընկերության նոր ռազմավարության հետ: Microsoft-ը կենտրոնանալու է 3 առանցքային ուղղությունների վրա` բիզնեսի գործիքների և արդյունավետության բարձրացման, ամպային հարթակների և անհատական համակարգիչների:

Նույն շարքից