Շուրջ 1.5 հազար աֆղանցի գրոհայիններ, այդ թվում` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորության անդամներ, կենտրոնացել են Աֆղանստանում Տաջիկստանի հետ սահմանին, հայտնել ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարին։
Նրա խոսքերով` գրոհայինների թվում կան «Թալիբան» շարժման, «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի, «Իսլամական պետության» խմբավորումների, «Ուզբեկստանի իսլամական շարժման» և «Անսարուլո» անդամներ։ «Նրանք ակտիվ ռազմական գործողություններ են ծավալել Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ` անմիջապես Տաջիկստանի սահմանին մոտ», – հայտնել է նա։