Հայաստան Քաղաքական 

Հայ կինը միշտ էլ իր ուրույն տեղն է ունեցել ազգային ազատագրական պայքարներում. նախարար

Երևանում անցկացվող Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հարց ուղղեց Սերբիայի ներկայացուցիչը, ով հետաքրքրվեց, թե ՀՀ-ն  բյուջեից ինչքան գումար է հատկացնում պաշտպանությանը: Նա նաև հետաքրքրվեց կանանց ներգրավվածությունից ՀՀ ԶՈՒ-ում:

Նախարարը նշեց, որ բյուջետավորման գործընթացում պաշտպանությանը տրվում է ՀՆԱ-ի մոտ 4%-ը:

Ինչ վերաբերում է կանանց ներգրավվածությանը, ապա նախարարը նշեց, որ  վերջին տարիներին մեծ ուշադրություն են դարձնում կնոջ դերի բարձրացմանը ԶՈւ-ում: Նախարարը տեղեկացրեց, թե պատմականորեն, հայ կինը միշտ էլ իր ուրույն տեղն է ունեցել ազգային ազատագրական պայքարներում և այսօր էլ իր դեր ունի: «Նրանց ներգրավվածությունը որոշակի քաղաքակրթություն և զսպվածություն են պարտադրում տղամարդկանց այս մեծ կոլեկտիվին»,- ասաց նախարարը:

Սեյրան Օհանյանը նաև նշեց, որ ՀՀ ԶՈւ-ն լուրջ հնարավորություն է ստեղծել ռազմական ուսհաստատություններում կանանց ներգրավման համար, որոնք համալրում են բանակի սպաների շարքերը:

Իսկ ընդհանուր առմամբ, ըստ նախարարի, կանայք շուրջ 7-8% են կազմում ՀՀ ԶՈՒ-ում:

Նույն շարքից