Հասարակություն 

ԻՆչպե՞ս է նշվել «Էրեբունի-Երևան» 1-ին պաշտոնական տոնակատարությունը

«Էրեբունի-Երևան» 1-ին պաշտոնական տոնակատարությունն անցկացվեց 1968 թվականի հոկտեմբերին, երբ լրացավ քաղաքի 2750-ամյակը: Մինչ 1988թ. այս տոնը նշվում էր ամեն տարի, սակայն Հայաստանի անկախացումից հետո ավանդույթը վերականգնվեց 1998 թվակնին։

2009 թվականի հոկտեմբերի 11-ին «Էրեբունի-Երևան 2791» տոնակատարությունն անցկացվեց նորովի և կրում էր «Սիրում եմ քեզ Երևան» խորագիրը։

Վաղ առավոտից ջրցան մեքենաները սկսեցին մաքրել տոնական մայրաքաղաքը։ «Էրեբունի-Երևան 2791» տոնակատարությունը մեկնարկեց Երևանի քաղաքապետարանի հարակից հրապարակում, որից հետո տոնի մասնակիցներն ու հյուրերը շքերթով շրջեցին տոնական Երևանում։ Մայրաքաղաքի փոքր կենտրոնը նմանվել էր մեծ բեմահարթակի. ամեն քայլափոխին բեմ ու ներկայացում էր, երգ ու պար։ 


«Էրեբունի-Երևան 2791» տոնակատարությունն ամփոփվեց Հանրապետության հրապարակի տոնական մեծ համերգով և շքեղ հրավառությամբ։

Նույն շարքից