«Հայաստանի արտաքին քաղաքականության համար տարին բավականին հագեցած է և դրան գալիս է լրացնելու շուրջ ութ տասնյակ բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը: Հայաստանը կանի առավելագույնը՝ այն բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով»,-նշել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, ով այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովի անցկացման նախապատրաստական հանձնաժողովի նախագահ, դեսպան Ժակ Բիլոդոյի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Բիլոդոն փոխանցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի ողջույնները։
Ժակ Բիլոդոն Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել է իր գլխավորած պատվիրակության այցի ընթացքում ունեցած հանդիպումների և քննարկումների մասին՝ վստահություն հայտնելով, որ հայկական կողմը ըստ պատշաճի կընդունի նախարարական համաժողովը։
Հանդիպմանը քննարկվել են Երևանում հոկտեմբերին կայանալիք համաժողովի անցկացմանն առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր։