Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Երևան քաղաքի «Ավան կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրեն Յուրա Ծովանյանը, «Երքաղլույս» ՓԲԸ-ի արտադրատեխնիկական բաժնի պետ Նուբար Դանիելյանը, «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրեն Արտակ Մարուքյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից «Աշխատանքային վաստակի համար» մեդալներով: