Հասարակություն 

Աֆրիկյան պինգվինը հայտնաբերվել է Թբիլիսիի բենզալցակայաններից մեկի տարածքում

Թբիլիսիի  բենզալցակայանի տարածքում հայտնաբերվել է ջրհեղեղի ժամանակ կենդանաբանական այգուց փախուստի դիմած աֆրիկյան պինգվինը:

Աֆրիկյան պինգվիններին 2014թ. Թբիլիսիի կենդանաբանական այգուն նվիրել էր Մեծ Բրիտանիայի Տորկի քաղաքի Living Coasts կենդանաբանական այգին:

Երեկ հաղորդվել էր, որ աֆրիկյան պինգվինին նկատել են վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Կարմիր կամրջի մոտ: Դրանից հետո կենդանաբանական այգու աշխատակիցները հապշտապ մեկնել էին դեպքի վայր՝ պինգվինին գտնելու և հետ վերադարձնելու համար, սակայն նրան չէին հայտնաբերել:

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ հատուկ ծառայությունները պինգվինին արդեն իսկ վերադարձրել են կենդանաբանական այգի՝ անվտանգ վայր:

Նույն շարքից