Բիզնես Հասարակություն Տնտեսություն 

10 դոլարանոց թղթադրամի վրա կհայտնվի կնոջ կիսադեմ

ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ 10 դոլար անվանական արժեքով թղթադրամի վրա կհայտնվի կնոջ կիսադեմ՝ փոխանցում է Reuters գործակալությունը։

Ինչպես հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն՝ նոր թղթադրամը կհայտնվի 2020 թվականին: Նոր թղթադրամի մասին որոշումը կընդունվի հասարակական կարծիքի հարցման հիման վրա։ Արդյունքներով առաջատար են Էնդրյու Ջեքսոնը, Էլեոնորա Ռուզվելտը և Ռոզա Փարքսը։

Հաղորդվում է, նաև, որ 10 դոլարանոց թղթադրամի վրա պատկերված Ալեքսանդր Համիլթոնի պատկերը նույնպես կպահպանվի:

Նույն շարքից