Հասարակություն 

Ուկրաինայի ՆԳՆ «Տորնադո» գումարտակի մարտիկները մեղադրվում են կտտանքների ու խմբակային բռնաբարության համար

Ուկրաինական «Տորնադո» պատժիչ գումարտակի մարտիկներն ու հրամանատարը մեղադրվում են տղամարդու կտտանքների ու խմբակային բռնաբարության իրականացման համար: Նրաք իրենց ստոր արարքը հավերժացրել են տեսանյութում:

Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինդատախազ Անատոլի Մատիոսը, նշելով, որ հատուկ գործողությունների արդյունքում հաջողվել է բացահայտել «Տորնադո» ջոկատի մարտիկների կողմից իրականացրած մի շարք հանցագործություններ:

Հաղորդագրությունում նշվում է, որ Լուգանսկի շրջանում տեղակայված գումարտակի անդամները մասնակցել են մի շարք հանցագործությունների, կազմավորել հանցավոր խումբ, իրականացրել կտտանքներ ու առանձնակի դաժանության սպանություններ բնակիչների նկատմամբ:

Դատախազի խոսքերով, գումարտակի հրամանատար ու նախկինում 5 անգամ դատապարտված Ռուսլան Օնիշենկոն, ստեղցելով հանցավոր խումբ, զբաղվել է մարդկանց առեւանգմամբ ու կտտանքներով:

Մասնավորապես դպրոցի նկուղում նրանք կտտանքների ու խմբակային բռնաբարության են ենթարկել մի տղամարդու ու իրենց ստոր արարքը հավերժացրել տեսաժապավենում:

Ներկայումս գումարտակի 170 մարտիկների ձեռքում կենտրոնացված է հրաձգային ու ծանր զինատեխնիկա, ուստի հնարավոր է, որ նրանք ինքնակամ չհանձնվեն ու դիմադրություն ցույց տան:

 

Նույն շարքից