Քաղաքական Միջազգային 

Մերկելի նոր մեկնաբանությունները ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ուկրաինական հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով:

Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, նշելով, որ Գերմանիան մտահոգված է Դոնբասի իրավիճակի վերջին զարգացումներից, ուստի անհրաժեշտ է վերջնականապես փնտրել հակամարտության դիվանագիտական միջոցներով կարգավորման ճանապարհները:

Կանցլերը կրկին կարեւորել է մինսկյան համաձայնագրերի կատարման անհրաժեշտությունը, սակայն,  անտեսել Ուկրաինային՝ ողջ պատասխանատվությունը դնելով Ռուսաստանի ուսերին:

Նրա խոսքերով Ռուսաստանը պետք է դադարեցնի օժանդակությունն աշխարհազորայիններին, Վերադարձնի Ղրիմը, հակամարտության գոտուց դուրս բերի ռուս զինծառայողներին, այլապես Արեւմուտքը կշարունակի տնտեսական պատժամիջոցները:

Այսպիսով Մերկելի նոր մեկնաբանություններում ոչ մի նոր արտահայտություններ ու կառուցողական մոտեցումներ չենք տեսնում:

 

 

Նույն շարքից