Հասարակություն 

Ռուսաստանը հերթական հումանիտար օգնությունն է հատկացրել Դոնբասին

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայության ավտոշարասյունը Դոնեցկ է հասցրել հերթական հումանիտար օգնությունը: Հաջողությամբ հատելով անցակետերը բեռնատարները Դոնբաս են հասցրել անհրաժեշտ օգնությունը:

Բեռնատարների մի մասը հասել է Դոնեցկ, իսկ մյուս մասը շարժվել ՝ Լուգանսկ:

Այս անգամ Դոնբասին հատկացվել է 1000 տոննա գյուղմթերք ու առաջին անհրաժեշտության ապրանքներ:

Հիշեցնենք, որ սա թվով 30-րդ հումանիտար օգնությունն է:

Ընդհանուր առմամբ Ռուսաստանը Դոնբասին հատկացրել է 37 հազար տոննա հումանիտար օգնություն:

Նույն շարքից