Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ուկրաինական ուժայինները խոչընդոտում են ԵԱՀԿ դիտորդական խմբի աշխատանքներին:
Նման հայտարարություն է արվել ԵԱՀԿ դիտորդական խմբի Դոնբասի վերաբերյալ ամենօրյա զեկույցում:
Զեկույցում նշած է, որ այսօր ուկրաինական ուժայինները առանց որեւէ հիմնավոր պատճառաբանության ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին արգելել են մուտք գործել Լուգանսկի շրջանի Վալույսկ բնակավայր:
Բացի այդ դիտորդները չեն կարողացել մուտք գործել ուկրաինական զինապահեստ, որտեղ պահվում են հրետանային համակարգեր:
ԵԱՀԿ դիտորդների տվյալներով, որոշ պահեստներում իրականացվում է զինատեխնիկայի փոփախություններ, ծանր զինատեխնիկան գաղտնի կերպող տեղափոխվում է ռազմաճակատ:
Հիշեցնենք, որ չնայած ԵԱՀԿ կողմից արձանագրած բազմաթիվ խախտումներին, ԱՄՆ ու Եվրոպական պաշտոնյանները շարունակում են վստահեցնել, որ ուկրաինական կողմը հավատարիմ է մնում մինսկյան համաձայնագրերին ու չի խախտում հրադադարի պայմանները: