«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդը որոշում է կայացրել մասնակցել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հունիսի 19-ին Երեւան քաղաքի Ազատության հրապարակում կայանալիք բողոքի ակցիային եւ դրան հաջորդող երթին:
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի մամուլի ծառայությունից հայտնում են, թե քաղաքական խորհուրդը հրահանգել է իր կուսակիցներին եւ համակիրներին մասնակցել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային եւ կոչ է անում իր համախոհներին եւս մասնակցել հունիսի19-ին բողոքի ակցիային: