Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Կիեւը վերսկսել է Դոնբասի տրանսպորտային բլոկադան:
Այս մասին հայտնել են Դոնեցկի աշխարհազորայինները, նշելով, որ ուկրաինական կողմը խոչընդոտել է քաղաքացիական տրանսպորտի ու Դոնբաս առաքվող ապրանքների տեղաշարժը:
Միաժամանակ ուժայինները զավթել են Կիեւի վերահսկողության ներքո գտնվող սոցիալական մի շարք հիմնարկներ:
Պորոշենկոյի հրամանով հակամարտության գոտում իրենց աշխատանքները դադարեցրել են բոլոր արդյունաբերական ու սոցիալական հիմնանրկներն ու բանկերը:
Նույնիսկ դադարեցվել են թոշակառուների նպաստների ու թոշակների վճարումները:
Ուկրաինական ուղղափառ եկեղեցին դիմել է Պորոշենկոյին՝ խնդրելով վերսկսել թոշակների վճարումները, սակայն դեռեւս պատասխան չի ստացել: