Հասարակություն 

Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը:

Բացահայտվել է գողության` 10, խարդախության` 11, հարկերից խուսափման, յուրացման եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետեւանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից