Հասարակություն 

Մեծերի հանդեպ մեր ունեցած պատկառանքի հասնող հարգանքն ազգային առանձնահատկություններից . քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է տարեցների միջազգային օրը.

 

 

«Աշխարհում հոկտեմբերի 1–ը նշվում է, որպես տարեցների միջազգային օր:
Մեծերի հանդեպ մեր ունեցած պատկառանքի հասնող հարգանքն ազգային առանձնահատկություններից է։

 

Մեր տատիկ–պապիկներին մեծարելու և գնահատելու համար՝ մենք մեր ապրած յուրաքանչյուր օրն ենք ընկալում որպես այդպիսին.չէ որ նրանք արժանի են առանձնակի ուշադրության ու հարգանքի։
Մաղթենք արևշատություն, հոգատար ու բարի վերաբերմունքով, ընտանեկան ջերմությամբ լեցուն երկար տարիների առողջ կյանք մեր բոլոր մեծահասակներին:»

Նույն շարքից