Հասարակություն 

Տարեցների օրվա առթիվ քաղաքապետարանը նվերներ է հանձնել մեկ դարը բոլորած 22 քաղաքացիների

«Երևան՝ իմ տուն» սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում տարեցների միջազգային օրը հաճելի անակնկալ է մատուցվել մայրաքաղաքում բնակվող 100 և ավելի բարձր տարիք ունեցող 22 տարեցներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։ 

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուներն այցելել են բոլոր տարեցներին և Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով ու առողջություն մաղթելով՝ հանձնել նվերներ: 

Ծրագրում ընդգրկված մեկ դարը բոլորած քաղաքացիների թվում են նաև Ցեղասպանությունը վերապրածները: 

Նույն շարքից