Հասարակություն 

Մայրաքաղաքի տոնը տոն է բոլորիս համար. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն  իր ֆեյսբուքյան էջում  գրում է.


«Մայրաքաղաքի տոնը տոն է բոլորիս համար: Եվ այն պետք է զգան նաև մարդիկ, որոնց առօրյան ավելի հոգսաշատ է: Երևանի 2796-ամյակն առիթ էր մեր աջակցության կարիքն ունեցող երևանցիներին անակնկալ մատուցելու և մայրաքաղաքի տոնը նրանց համար ևս լիարժեք դարձնելու համար:

 
Այս տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում իրականցվում է սոցիալական ծրագիր, որն արդեն մեկնարկել է, և 2796 երևանցիներ քաղաքապետարանի կողմից կստանան ամենատարբեր նվերներ: 

Շնորհավորում եմ բոլորին և մաղթում, որ քաղաքի արդեն տոնական տրամադրությունը մեզ ուղեկցի մինչև հոկտեմբերի 12-ը:

Նույն շարքից