Հայաստան գլխավոր 

ԱԺ-ն հաստատեց՝ «Հայփոստը» կվաճառվի

«Ակցիզային հարկի» մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 56 կողմ, 38 դեմ և 2 ձեռնպահ քվեարկությամբ:

Նշենք, որ  փոփոխված նախագծով ԵՏՄ-ի հետ ներդաշնակեցման համար առաջարկվում է ավելացնել ծխախոտի, օղու, բենզինի ու դիզվառելիքի ակցիզային հարկի դրույքաչափերը:

Ի դեպ, «Ակցիզային հարկի» մասին օրենքը քվեարկությունների ցանկում չկար:

Քվեարկության դրվեց և 61 կողմ, 22 դեմ և 16 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց որոշում՝ «Հայփոստը» վաճառել մասնավոր ընկերությանը:

Իրար հետևից ընդունվեցին նաև այլ օրենքի նախագծեր:

Նույն շարքից