Հասարակություն 

Սոսո Պավլիաշվիլին, Նարի Հարությունյանն ու Անչոկը համատեղ բիզնես են հիմնում

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգչուհի Անչոկը, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ առաջիկայում նա, Նարի Հարությունյանը և Սոսո Պավլիաշվիլին համատեղ բիզնես հիմնելու պլաններ ունեն. «Ես, Նարին և Սոսոն մտածում ենք մեր «Շանսոն» ակումբը ընդլայնել և մասնաճյուղեր բացել նաև արտերկրում,- նշեց նա  և հավելեց,- իհարկե, շատ կարևորում ենք, որ նոր մասնաճյուղերի բացմանը զուգահեռ Երևանում գործող ակումբը չտուժի և անընդհատ նոր ծրագրերով գործի»:

Անչոկը նկատեց, որ որոշ ժամանակով հնարավոր է, մեկնեն այն երկրներ, որտեղ կբացվեն «Շանսոն» ակումբները. «Մի շրջան կապրենք և այստեղ, և այն երկրներում, որտեղ կբացվեն ակումբները, հատկապես սկզբնական շրջանում ավելի շատ այնտեղ կլինենք, որպեսզի կարողանանք ոտքի կանգնեցնել նորաբաց ակումբները, հետո միայն կվերադառնանք»: Երգչուհին Հայաստանից ընդմիշտ հեռանալ նա չի ծրագրավորում. «Այս պահին ընդմիշտ հեռանալու պլաններ չկան, ճիշտ է այստեղ  այսօր շատ դժվար է ամեն բան դարձել, բայց, համենայն դեպս, փորձում ենք դեռ այդ քայլին չդիմել»:

Շարունակությունը՝ այստեղ:

Նույն շարքից