Սեպտեմբեր ամսին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի թվով 14 գրասենյակներում քաղաքացիներից և պետական կառույցներից ստացվել է 11553 դիմում և գրություն: Դրանցից 11546-ի առնչությամբ հանձնարարականները աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները կատարել են սահմանված ժամանակահատվածում, իսկ 7 փաստաթղթերի առնչությամբ տրված հանձնարարականների կատարման ժամկետները խախտվել են մեկական օրով: Վերը նշված 7 թերացումներից 4-ը պայմանավորված են կատարված փաստաթղթերի պատկերագրերը «Էլփաս» փաստաթղթաշրջանառության ավտոմատացված համակարգում ուշացումով տեղադրելու հետ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն