«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը նախագծի հիմնական զեկուցող, պաշպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը տեղեկացրեց, որ օրենքով նախատեսվում է երկարաձգել ԵԿՄ կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնելու սահմանված ժամկետը` մինչև 2017 թ-ի դեկտեմբերի 1-ը։
Հանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանը նշեց, թե կան մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով փաստացի ապացույց չունեն, որ կռվել են, սակայն կան ընկերներ, որոնք կարող են վկայել, որ նրանք նույն ջոկատում են եղել, սակայն նրանց ԵԿՄ կարգավիճակ չի տրվում:
Շուշան Պետրոսյանն էլ նկատեց, որ պատերազմ անցած հայ տղամարդու համար պատվաբեր չէ իր մասնակցությունն ապացուցելը։ Տեղից միջամտեց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ պատգամավոր ՄանվելԳրիգորյանը. «Հո одинокий волк չի, ջոկատներով են կռվել, ընկերներով ենք գնացել»,- ասաց նա։
«Oдинокий волк-ի մասին չէ խոսքը, պարոն գեներալ, մարդիկ կան ում ընկերներն այլևս չկան», - ասաց Շուշան Պետրոսյանը:
Մանվել Գրիգորյանը տեղից բացատրում էր, սակայն ձայնը լսելի չէր: